ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայում մեկնարկել է Էրդողան-Ալիև հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։ Ալիևն Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին։
 
Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելուց հետո։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular