Ծանրորդներ Գարիկ Կարապետյանը դարձել է փոքր ոսկե, իսկ Սամվել Գասպարյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նորից մեդալ են նվաճել։
Առաջինը պայքարը սկսել են 109 կգ քաշային ծանրորդները։
Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանն պոկում վարժությունից հետո փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը։
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է դարձել: