ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Aravot.am-ում տեղ գտած՝ լրագրող Արփինե Սիմոնյանի հարապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գայանե Խաչատրյանին ժամանակին ոստիկանությունից պարզաբանվել է, որ իր նշած անձը որևէ առնչություն չունի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Սույն պարզաբանումը հիշեցնելով՝ հիշեցնենք նաև, որ ոստիկանությունում գործին ընթացք էր տրվել, իսկ այժմ այն ոստիկանության իրավասությունից դուրս է:
 
Ուստի, կոչ անելով չշահարկել պաշտոնյաների անունները սեփական խնդիրների շրջանակում, հորդորում ենք դրանք լուծել բացառապաես իրավական հարթության մեջ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
 
Իսկ ինչ վերաբերում է լրագրող Արփինե Սիմոնյանին, ապա խորհուրդ ենք տալիս պահպանել լրագրողական բարեխղճության տարրական պահանջը և «մենք իրենցից ենք լսել», «իրենք հարևաններին են ասել» կարգի թեականությունները չտեղափոխել վերնագիր՝ ինքնահնար պնդումներով: Նման հնարքները առնվազն վկայում են կանխակալության ու մասնագիտական թերիմացության մասին:
 


 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular