ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հայտնել է Իրանի հետ սահմանին կրակոցների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեք անհայտ անձինք Ադրբեջանի ուղղությամբ խախտել են ադրբեջանա-իրանական պետական սահմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Չնայած սահմանապահ ծառայության՝ «Կանգ առնել» հրամանին և օդում կրակի նախազգուշացմանը՝ սահմանախախտները չեն ենթարկվել հրամանին և հետ են փախել Իրանի տարածք։

Հաղորդվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է 15 կգ 600 գրամ մարիխուանա, 30 միավոր Prostahealth թմրամիջոց և 1000 մեթադոն M-40 դեղահաբ, որոնք հզոր են համարվում։

 

Փաստի առթիվ հետաքննությունները շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular