ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինծառայողները գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ. Արման Թաթոյանը Ներքին Հանդում էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը փետրվարի 16-ին այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր, որի ուղղությամբ Ադրբեջանն օրեր առաջ կրակոցներ էր արձակել:

«2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո մեր բնակչությանն ապրելակերպն օր օրի վատանում է»,- նշել է Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաբայանը:

Նրա խոսքով, այդօրվա դրությամբ գերեզմանոցը, արոտավայրերը, եկեղեցին թշնամու վերահսկողության տակ են:

 

«Պատերազմի ժամանակ մեր խմելու ջրի ակունքները բարձունքից էին գալիս, որն այսօր թշնամին զավթել է», - հավելեց նա:

Գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, թե տարուց ավելի է՝ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին: 

«Տարուց  ավելի է՝ հող չենք մշակում: Կրակում են, բայց մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Թուրքն ա մեղավոր, միշտ կրակում է մեզ վրա», - նշել է նա:

Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնեց, թե հակառակորդը շատ մոտ է գտնվում՝ ցույց տալով կրակոցների վնասները:

Արման Թաթոյանը հայտնեց, թե Ներքին Հանդ գյուղում փաստահավաք աշխատանքներն ապացուցել են, որ ադրբեջանական կրակոցները, որոնցից զոհվել էին հայ զինծառայողները,  արվել են այն վայրերից, որտեղ ներխուժել են:

«Նրանց ներկայության պատճառով մարդիկ խմելու ջուր չունեն: Ադրբեջանական զինված ծառայողները նաև գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ: Դրա պատճառով գյուղի երեխաների, կյանքը,  առողջությունն ու անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է: Մարդիկ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ: Արձանագրվում են նաև ականների պայթյուններ», - նշեց նա, հավելելով, որ մարդիկ ապրում են վախի պայմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular