Կանադան Ուկրաինային կտա ավելի քան 70 միլիոն դոլար արժողությամբ 800 բազմաֆունկցիոնալ անօդաչու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան Ուկրաինային կուղարկի ավելի քան 70 միլիոն դոլար արժողությամբ SkyRanger R70 800 բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։
Անօդաչու թռչող սարքերը կուղարկվեն 595,6 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի շրջանակում:
«Այսօրվա հայտարարությունը երաշխավորում է, որ Ուկրաինան կունենա անօդաչու թռչող սարքեր, որոնք անհրաժեշտ են երկրի համար կարևոր թիրախները հայտնաբերելու և իդենտիֆիկացնելու համար», - ասել է Բլերը (մեջբերում է Reuters-ը):
Ինչպես նշում է Reuters-ը,պատերազմի սկզբից ի վեր Կանադան Ուկրաինային օգնելու համար հատկացրել է ավելի քան 9,7 միլիարդ կանադական դոլար (ավելի քան 7,1 միլիարդ դոլար)։ Կանադան նաև իր զինվորականներին է ուղարկել Եվրոպա՝ ուկրաինացի զինվորներին վարժեցնելու համար և ընդունել է ավելի քան 175,000 ուկրաինացի փախստականների: