ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «Եռաբլուրում» էին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

Արցախցի պաշտոնյաները շրջեցին պանթեոնում և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմաններին։

«Եռաբլուր» այցելածների թվում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ու մի շարք պատգամավորներ։

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը ծաղիկներ խոնարհելուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և հեռացավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular