ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ Հակոբյանը պարտվելուց հետո ետ է վերցրել գյուղին տրամադրած «Ուազ»-ը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Հաղարծին համայնքին նախընտրական շրջանում տրամադրած «Ուազ» տեսակի ավտոմեքենան ետ է վերցրել, քանի որ պարտվել է ԱԺ ընտրություններում:

Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատեց Հաղարծին համայնքի ներկայացուցիչ Գեւորգ Թամրազյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Թամրազյան, տեղեկություն ունենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր կողմից համայնքի տրամադրված «Ուազ» տեսակի ավտոմեքենան ետ է վերցվել: Ճի՞շտ է այդ լուրը:

- Ճիշտ է:

- Ե՞րբ է ետ վերցրել:

- Նախորդ շաբաթ, երեւի հինգշաբթի:

- Ետ վերցնելու հիմնավորումը ո՞րն է եղել:

- Ճիշտն ասած, վերցնելուց ինձ չեն հարցրել, իրենց աշխատողներին ուղարկել են, իմացել են որտեղ է կանգնում այդ մեքենան: Մեր աշխատողի բակում է եղել այդ մեքենան, եկել են քշել, տարել: Հիմնավորումը, բնական է, գիտեք երեւի՝ չընտրվելու հետ կապված նեղվածության պահ կա: Անձամբ ինձ չի զանգել Հակոբյանը, բացարձակ:

- Ի՞նչ վիճակում է եղել մեքենան, նո՞ր էր, հնամա՞շ էր:

-Չէ, հնամաշ մեքենա է եղել: Դիլիջանում իրենք օբյեկտ ունեն, այդտեղից են տված եղել:

- Ի՞նչ նպատակով էր օգտագործվում:

- Համայնքի խմելու ջրի ներքին ցանցն ու կոյուղագծերը սպասարկվում է համայնքի կողմից: Չենք ունեցել ոչ մի տեսակի տրանսպորտային միջոց, ուղղակի խնդրել էինք այն ժամանակ, որ տրամադրի, որ մեր վարորդը, եռակցողն իրենց գործիքները մեքենայով տեղափոխեն, կարողանան պահել համակարգը:

Ե՞րբ էր տրամադրվել մեքենան:

- Օրը չեմ կարող հիշել, բայց նախընտրական շրջանում էր:

- Մոտ մեկ ամի՞ս:

- Կարելի է ասել՝ մոտ մեկ ամիս:

Նշենք, որ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, ՀՀԿ-ի թեկնածուները բոլորը միասին վերցրած ստացել են 34 հազար 237 ձայն: Այստեղ առաջատարներն էին՝ Գրիգոր Ավալյանը (17 հազար 113 ձայն), Հակոբ Հակոբյանը (8 հազար 90) եւ Կարեն Նազարյանը (3 հազար 712): Այդուհանդերձ թիվ 13 ընտրատարածքին բաժին է հասել ընդամենը մեկ մանդատ եւ Հակոբ Հակոբյանը հնարավորություն չի ունեցել կրկին պատգամավոր դառնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular