ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել խաղաղության «հնարավորությունների պատուհանից»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ անհրաժեշտ է օգտվել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հնարավորությունների «պատմական պատուհանից»: Այդ մասին նա հայտարարել է Անկարայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի աղբյուր կհանդիսանա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, «Ղարաբաղի հարցի լուծումից հետո տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պատմական պատուհան է ձևավորվել»։ «Շատ կարևոր է օգտվել դրանից և թույլ չտալ, որ այն փակվի»,- ասաց նա և կոչ արեց Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը դիտարկել երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով։

«Երրորդ կողմերը պետք է իրենց ուժերի սահմաններում կառուցողական ներդրում ունենան այս գործընթացում, այլ ոչ թե փորձեն թունավորել այն»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular