ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11-ամյա աղջկա մահվան հետքերով. հրազդանցի բժշկուհին առ այսօր չի հարցաքննվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրազդանում փետրվարին 11–ամյա Գեղեցիկի մահվան գործով բժշկուհի Մարինե Հակոբյանն առ այսօր չի հարցաքննվել:

Մարինե Հակոբյանը, որին 11-ամյա աղջկա հարազատները մեղադրում են նրա մահվան մեջ, ոչ մի քննչական գործողության չի մասնակցել:

Ավելի վաղ 11-ամյա Գեղեցիկի հարազատները մեզ հետ զրույցում ասել էին, որ երեխան մահացել է «Հրազդան» բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով: Երեխայի տատիկը պատմել էր, որ Գեղեցիկը հունվարին թեթեւ առողջական խնդիրներ է ունեցել, Հրազդանի բժշկական կենտրոնում հանգստացրել են, թե լուրջ խնդիր չկա։

«Որոշ ժամանակ անց երեխան նորից թույլ էր իրեն զգում, գնացինք ու մանկաբույժ Մարինե Հակոբյանը կաթիլային միացրեց, որից հետո երեխայի վիճակը կտրուկ վատացավ ու գնաց ձեռներիցս»,– ասել էր երեխայի տատիկը։

Դիահերձմամբ պարզ է դարձել, որ 11–ամյա աղջիկը ոչ մի հիվանդություն չի ունեցել։ Նրանք համոզված են, որ «Դեքսամեթազոնն» է քայքայել երեխայի օրգանիզմը: 

Նշենք, որ բժշկուհին արդեն իսկ առաջին ատյանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման 40 օրական երեխայի մահվան համար, սակայն նրա դատավճիռն օրինական ուժի մեջ դեռեւս չի մտել, քանի որ պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular