ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տեխնիկայի կուտակման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի սահմանների մոտ տեղակայված են ՆԱՏՕ-ի մոտ 32 հազար զինծառայող, ավելի քան հազար զրահամեքենա, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ։

«Իրավիճակը եվրոպական մայրցամաքում, այդ թվում՝ մեր սահմանների մոտ, հանգիստ չէ: Բելառուսի և Ռուսաստանի անմիջական մերձակայքում, Եվրոպայում դաշինքի գործողությունների շրջանակում, ՆԱՏՕ-ի և միացյալ զինված ուժերի շուրջ 32 հազար զինվորականներ են տեղակայված։ Դա ավելի քան 100 միավոր զրահամեքենա է, մոտ 160 հրետանային համակարգ և ականանետ, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ», - ասել է Լուկաշենկոն, մեջբերում է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Pool of the Telegram» ալիքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular