ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկվադորը ՌԴ-ի կողմից բանանի և ծաղիկների ներկրման արգելքից հետո փոխել է Ուկրաինա զենք ուղարկելու որոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էկվադորը պաշտոնապես հաստատել է, որ հրաժարվում է իր զինանոցում ունեցած խորհրդային զենքն ուղարկել ԱՄՆ, որը Վաշինգտոնը նախատեսում էր փոխանցել Կիևին։ Այս մասին գրում է dw.com կայքը:

«Էկվադորը որևէ ռազմանյութ չի ուղարկի մի երկիր, որը ներգրավված է միջազգային զինված հակամարտությունում», - ասվում է Էկվադորի արտաքին գործերի նախարար Ջիբրիելա Զոմերֆելդի հայտարարության մեջ:

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հունվարին հայտարարել էր, որ մտադիր է խորհրդային ոճի զենքերը տալ ԱՄՆ-ին՝ ավելի ժամանակակից ամերիկյան զենքի դիմաց։ Ենթադրվում էր, որ Էկվադորը ԱՄՆ-ին կտա 200 մլն դոլար արժողությամբ վեց ռազմական ուղղաթիռ, հեռահար հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ռուսաստանը թույլտվություն չի տվել այդ մատակարարումների համար։ Անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Միացյալ Նահանգներին զենք մատակարարելու Էկվադորի ծրագրերի մասին, պարզվել է, որ «Ռոսսելխոզնադոր»-ն էկվադորցի հինգ մատակարարների բանանի մեջ հայտնաբերել է վնասատուներ և արգելել այդ ապրանքների ներմուծում»։ 

Ավելի ուշ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Էկվադորից Ռուսաստան մեխակների մատակարարման առնչությամբ՝ «դրանց մեջ արևմտյան (Կալիֆորնիայի) ծաղկային թրիպսի հայտնաբերման պատճառով»:

Փետրվարի 16-ին ՌԴ-ն չեղարկել է Էկվադորից բանանի ներկրման արգելքը։ Հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Էկվադորում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Սպրինչանի և երկրի նախագահ Դանիել Նոբոայի հանդիպումից հետո Էկվադորը վերանայել է ԱՄՆ-ին խորհրդային կարգի ռազմական տեխնիկա մատակարարելու որոշումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular