ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար՝ Վանաձորում. բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն ու Howo բեռնատարը. զոհեր ու վիրավոր կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությոնների՝ կա 1 վիրավոր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարներն այս պահին ավտոմեքենայից դուրս են բերում մահացածների դիերը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու դիատարերը:

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղկեկությունը փոխացել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի  գլխավորությամբ:

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռմվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular