ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցյալ շաբաթն աննախադեպ էր բռնարարքների առումով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անցյալ շաբաթը հագեցած էր իրենց հիմքում տարբեր շարժառիթներ, տարբեր նպատակներ և դրսևորումներ, իսկ ամենացավալին՝ ողբերգական հետևանքների հանգեցրած քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություններով, միջազգային բնույթի հանցագործություններով: Դրանց շարքում են զանգվածային քիմիական թունավորումը Սիրիայում, դրա դեմ իրականացված ամերիկյան պատժիչ գործողությունը, մի քանի ահաբեկչկան հարձակումներ Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում, ինչպես նաև՝ Սանկտ Պետերբուրգում, Ստոկհոլմում. հետևանքները՝ ավելի քան 100 զոհ, շուրջ 200 վիրավոր:

Վերլուծելով ահաբեկչական գործողությունների թեման՝ պետք է ընդգծել, որ, ընդհանուր առմամբ, Իրաքում և Սիրիայում նման բռնարարքները գրեթե ամենօրյա բնույթ են կրում՝ հանդիսանելով այդ երկրներում տիրող ներքին զինված հակամարտության իրավիճակային բաղադրիչ՝ որպես մարտավարություն տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների հեղինակմամբ՝ պետության դեմ զինված դիմակայության շրջանակներում: Եգիպտոսի այն հատվածներում(Սինայի թերակղզի), որտեղ համեմատաբար թույլ է պետական իշխանության վերահսկողությունն, առավել տարածված է զինված հարձակումների մարտավարությունը, իսկ ահաբեկչական գործելաոճը համեմատաբար սակավաթիվ, բայց նույնպես որոշակի պարբերականությամբ կիրառվում է հատկապես խոշոր բնակավայրերում:


Այսպիսով, կարելի է փաստել, որ մերձավորարևելյան վերոնշյալ երկրներում հիմնականում պարզ են ահաբեկչական գործողությունների բնույթը, շարժառիթները, նպատակները, հետևաբար նաև հեղինակները. տվյալ դեպքում՝ Իրաքում և Եգիպոսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, Սիրիայում՝ հակակառավարական խմբավորումներից մեկը:

Ինչ վերաբերում է Ս.Պետերբուրգի և Ստոկհոլմի ահաբեկչություններին, ապա դրանց հետ կապված և դրանց բնույթն ու նպատակները հասկանալու համար անհրաժեշտ է ընդգծել առնվազն 3 նույնանման առանձնահատկություն՝

1. Երկու բռնարարքների անմիջական իրականացնողներն էլ էթնիկ պատկանելությամբ ուզբեկներ են:

2. Որևէ ահաբեկչական կառույց այդպես էլ չստանձնեց հարձակումների պատասխանատվությունը (պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ հետայսու տարածված ցանկացած հայտարարություն միանշանակորեն PR քայլ է ընդամենը և ոչ ավելին):

3. Երկու ահաբեկչություններ էլ իրականացվեցին քաղաքականապես բավական պատեհ իրավիճակներում՝ և՛ Ռուսաստանում, և՛ աշխարհում:


Իսկ վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի է երկար մտածել(կամ՝ ամեն ինչ պարզ է) այդ գործողությունների իրական պատվիրատուների խնդրի ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular