Իվանկա Թրամփի վաշինգտոնյան շքեղ առանձնատունը` ֆոտոշարքով (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը մեծացել է ճոխության մեջ. հայտնի է, որ նրա հորը դուր են գալիս շքեղ ինտերիերները:
Tatler-ը գրում է, որ Իվանկայի առանձնատունը նույնպես շքեղ, բայց, միևնույն ժամանակ, նրբաճաշակ ինտերիեր ունի. Վաշինգտոնում տեղակայված տունը, որը գտնվում է Կալորամա թաղամասում` ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տան մոտակայքում, աչքի է ընկնում զուսպ պարզությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ` 650 քառակուսի մետր մակերեսով և 6 ննջասենյակով առանձնատունը կառուցվել է 1923 թվականին` ճարտարապետ Ուեդի Վուդի նախագծով: Մի քանի տարի առաջ չիլիացի միլիարդատերը գնել և ամբողջությամբ վերակառուցել է այն, ահա թե ինչու Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Քուշները, վարձելով այն, ստիպված չեն եղել մտածել վերանորոգման մասին:
Նշվում է, որ Իվանկան, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ արել է։ Դատելով Instagram-ում նրա հրապարակած լուսանկարից՝ Իվանկան փոխել է պատերի գույնն ու հյուրասենյակի կահույքը: Դրանից բացի, նա հյուրասենյակում կախել է ժամանակակից դիզայներ Լինդսի Էյդելմանի հեղինակած ջահը, որի արժեքը 22 հազար ԱՄՆ դոլար է: