ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Մոսկվայից պահանջել է թույլ տալ Նավալնիի մահվան անկախ հետաքննությունը և անհապաղ նրա մարմինը հանձնել ընտանիքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Կիրիլ Լոգվինովին՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, հայտնում է ԵՄ դիվանագիտական ծառայությունը։

Ինչպես նշում է BBC-ն, ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը կոչ է արել Ռուսաստանին թույլ տալ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն սկսել Ալեքսեյ Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ և առանց հետաձգման հանձնել նրա մարմինը ընտանիքին։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, պահանջել է որդու մարմինը անհապաղ հանձնել իրեն, որպեսզի կարողանա հուղարկավորել նրան։

Կինը տեսաուղերձ է ձայնագրել Խարպ գյուղի գաղութի դիմաց, որտեղ մահացել է նրա որդին:

«Արդեն հինգերորդ օրն է՝ չեմ կարողանում տեսնել նրան, ինձ չեն տալիս նրա մարմինը և նույնիսկ չեն ասում, թե որտեղ է»,- ասել է կինը:- Ես դիմում եմ Ձեզ, Վլադիմիր Պուտին, հարցի լուծումը միայն Ձեզնից է կախված։ Թույլ տվեք, որ վերջապես տեսնեմ որդուս: Պահանջում եմ, որ Ալեքսեյի մարմինը անհապաղ հանձնեն, որպեսզի մարդուն վայել հուղարկավորեմ նրան»։

ՌԴ Դաշնային պատժիչ ծառայությունը Նավալնիի մահվան մասին հայտարարել է ուրբաթ։ Շաբաթ առավոտյան քաղաքական գործչի մայրը ժամանել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղ, որը գտնվում է Արկտիկական շրջանից այն կողմ: Նրան դիահերձարան չեն թողել ո՛չ շաբաթ օրը, ո՛չ երկուշաբթի:Նավալնիի դիակի գտնվելու վայրը մնում է անհայտ։

Նախօրեին Նավալնիի գործընկերները հայտնել են, որ քննիչները հանգուցյալի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը, քանի որ ևս 14 օր քիմիական փորձաքննություն է իրականացվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular