ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ոչ մի ուղերձ չի հղել Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձն էր և առաջին անգամ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ ուղերձ չի հղել։

2019 թվականի փետրվարին Փաշինյանն ուղերձ էր հղում՝ «Կեցցե՛ ազատ Արցախը, կեցցե՛ ազատ Հայաստանը» վերնագրով։ 44-օրյա պատերազմից հետո փաշինյանական իշխանությունը փորձում է ընդհանրապես մոռացության մատնել Արցախը և այս տարի նույնիսկ չեն էլ հիշել Արցախյան շարժման մասին:

Փոխարենը վարչախումբն ու նրա սպասարկուները լիուլի օգտվեցին Եռաբլուրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահի կողմից լրագրողներին հայհոյելու և բռնության ենթարկելու հանգամանքից։ Իհարկե, լրագրողների նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի է, և Շահրամանյանի թիկնապահը պետք է արժանի պատիժ կրի։ Ինքը՝ Արցախի նախագահը, հանդիպել է լրագրողին և օպերատորին ներողություն խնդրել։ Բնականաբար այս հանգամանքը փաշինյանական քարոզչամեքենան անմիջապես օգտագործել է հակաարցախյան նոր ալիք բարձրացնելու, Արցախի իշխանություններին պախարակելու համար, իսկ երեկոյան դիմակավորված գործողություն են իրականացրել՝ Արցախի նախագահի թիկնապահին ձերբակալելով։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անձամբ Փաշինյանից է հրահանգ իջեցվել բոլոր միջոցներով զինաթափել Արցախի իշխանություններին, զրկել նրանց պետական մեքենաներից և թիկնապահներից։ Այդ կերպ Նիկոլ Փաշինյանն իր վրեժն է լուծում Արցախի իշխանություններից, որոնք չեն համակերպվում Արցախը հանձնելու նրա դավաճանական քաղաքականության հետ։

Անահիտ Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular