ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


25-ամյա մի երիտասարդը «ՎԱԶ-21074»-ի մարտկոցն էր գողացել․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Փետրվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ամասիայի իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը, նաև օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են նվագարկիչը: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամասիայի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայով, բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ գողոնը մեքենայում է:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular