ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Նստիր երկու աթոռի վրա». որոշել են Հայաստանից երկրորդ Ուկրաինան սարքել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

360tv.ru-ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները սեփական երկրից ստեղծում են երկրորդ Ուկրաինա, նման կարծիք է հայտնել  «Մորդորի ձայնը» հեռագրային ալիքի հեղինակը քննարկելով այդ հարցը «360tv»-ի սյունակում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է դարձել «բազմաուղղված», պարզ ասած փորձում է նստել երկու աթոռների վրա, և Մյունխենի անվտանգության համաժողովը դարձավ հաղթանակ նրա այդ դժվարին գործում։ Միայն տեսեք նրա հայտարարությունն առ այն, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ուկրաինական հարցում Երևանը ​​Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Իսկ ընդհանրապես նա հանդես է գալիս Ուկրաինայի 1991 թվականի սահմաններին վերադարձի օգտին։ Եվ Նիկոլ Փաշինյանը բավականին հետևողական է: Նա արդեն հաջողությամբ իրականացրել է Ադրբեջանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու օպերացիան, և այդ հարցում բավականին փորձ ունի։ Եվ նրան բոլորովին չի հետաքրքրում այն, որ նման «վերադարձների» գինը մարդկային կյանքեր են, արյուն, փախստականներ, կոտրված ճակատագրեր։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է էլ ավելի հեռուն գնալու, և թվում է, թե նա կհրաժարվի նույնիսկ բուն Հայաստանի մի մասից։ 
Հաշվի առնելով այդ երկրների բանակների հզորության հսկայական տարբերությունը, միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը պարզապես միջանցք ստեղծի դեպի Նախիջևան, և Հայաստանը կորցնի արդեն իր պաշտոնապես ճանաչված տարածքի մի մասը։ Եվ դրա հետ մեկտեղ հայկական բանակը չի հզորացվում։ Փաշինյանը նախկինում զբաղված էր նրա ոչնչացմամբ, բայց կարծես թե կատաղության մեջ է ընկել ու հիմա ուզում է ամբողջությամբ ավարտին հասցնել գործը, և դա հատկապես ֆրանսիական զենքի գնումների օգնությամբ։ Հայաստանն արդեն Ֆրանսիայից գնել է պատերազմի համար բացարձակապես ոչ պիտանի զրահատեխնիկա, իսկ այժմ պատրաստվում է գնել ֆրանսիական ՀՕՊ համակարգեր։ Հասկանալի է, որ հիմնական նպատակը Ռուսաստանը հնարավորինս վնաս տալու ցանկությունն է, և նա պատրաստ է դա անել նույնիսկ իր երկրի անվտանգության ու ամբողջականության գնով։ 
Իրականում Հայաստանի բազմաուղղված մոտեցումը թեքվում է դեպի Արևմուտք, Հայաստանը սաբոտաժ է անում ՀԱՊԿ-ին և շուտով կարող է ընդհանրապես դուրս գալ այդ պայմանագրից։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանին կանաչ լույս կտրվի դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար, և դրան նույնիսկ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների առկայությունը խոչընդոտ չի լինի։
Եվ այստեղ միայն մի բան է հետաքրքիր. ե՞րբ շարքային հայերը կհասկանան, որ իրենց երկրից ուղղակի ստեղծվում է երկրորդ Ուկրաինա։ Միայն թե շատ ավելի թույլ, թշվառ և ոչ պիտանի որևէ մեկի համար: Դե, բացի Թուրքիայից, գուցե։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular