ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես զինվորի հայր եմ ասում՝ ֆորմա էլ էի առնում, «մայկա-տռուսիկ» էլ, երբ ասում էիք՝ խնդիր չկա․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերում վարձատրությունը չպետք է փոխկապակցված լինի ատեստավորման գնահատականների հետ։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նսիտում ասաց հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ միայն ատեստավորմամբ հնարավորություն տալ զինծառայողների վարձատրության բարձրացմանը քիչ է, երբ այլ գերատեսչություններում առանց ատեստավորման էլ աշխատավարձերը բարձրանում են։ Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև զինծառայողների հանդերձանքի որակից։

«Զինվորի հանդերձանքը փոփոխելը շատ կարևոր և բարդ աշխատանք է։ Որպես զինվորի հայր եմ ասում՝ ֆորմա էլ էի առնում, մայկա-տռուսիկ էլ, երբ ասում էիք, որ նման խնդիր չկա։ Անցած տարվանից հայտարարում եք, լրատվամիջոցներն էլ գրում են, որ 2024 թվականին ԶՈւ-ն ունենալու է նոր համազգեստ, երբ պատրաստ չէիք, չպետք է հայտարարեիք նաև այդ մասին։ Ավելի լավ է հանրությանը հստակ ասել, որ 5 տարի հետո է հանդերձանքը պատրաստ լինելու»,- դիմելով ՊՆ փոխնախարարին՝ նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular