ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4-ամյա երեխայի մահվան հետքերով. Ալավերդիի մանկապարտեզում ուժեղացվել է հսկողությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ալավերդիում, նախնական տվյալով, մանկապարտեզից փախած եւ գետում խեղդված 5-ամյա երեխայի դեպքից հետո մանկապարտեզում հսկողությունն ուժեղացվել է:

NEWS.am-ին Ալավերդիի քաղաքապետարանից հայտնեցին, որ մանկապարտեզը փակ է եղել ընդամենը մեկ շաբաթ, իսկ այնուհետեւ արդեն նոր դաստիարակ է նշանակվել:

«Տնօրենի պարտականություններն առայժմ դաստիարակն է անում: Երեխաների թիվն ավելացել է, մենք էլ հսկողությունն ենք ուժեղացրել, մանկապարտեզը տեղափոխելու խնդիր չունենք, որովհետեւ շենքն ապահով վայրում է, խնդիրը դարպասը բաց թողնելն էր, որը մենք այժմ հսկում ենք, ուշադիր ենք, որ ոչ մի երեխա դուրս չգա տարածից»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Մեր տեղեկություններով՝ առայժմ նախաքննություն է ընթանում, ոչ նախկին տնօրենին, ոչ էլ դաստիարակին դեռեւս մեղադրանք չկա առաջադրված:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնից հաղորդագրություն էին տարածել, որ 2017թ. փետրվարի 14-ին առավոտյան Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 4-ամյա տղայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։

Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի հետեւանքով երեխան դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular