ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ձերբակալված Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ, հայտնել է նրա փաստաբանը:

Նա հավելել է, որ Զեյնալլին այսօր կվերադառնա Բաքու, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։

Ըստ տեղեկությունների՝ Զեյնալլիին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալլին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Լրատվամիջոցները թեմայի վերաբերյալ տեղեկատվություն էին հայցել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նշել էին, որ Մոսկվայում Քամիլ Զեյնալլիի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության չեն տիրապետում։

Թեմային ավելի վաղ արձագանքել էր նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը՝  նշելով, որ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրավական քայլեր և դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում Քամիլ Զեյնալլիի իրավունքներն ապահովելու համար։ 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալլին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։ 

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular