ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքի պաշտպան հասկացությունը մեզ համար հատուկ նշանակություն ունի․ Կոպիրկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, փոխանցում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, ինչպես նաև պետական իշխանության մարմիններ, Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչիներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է ռազմական եղբայրության խոր ավանդույթները, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին և շնորհավորել է ռուս զինծառայողներին, որոնք կարևոր ներդրում ունեն երկրի անվտանգության ապահովման գործում:

«Հայրենիքի պաշտպան հասկացությունը մեզ համար հատուկ, շատ տեղին նշանակություն ունի։ Դա զգացինք հենց վերջերս՝ հունվարի 28-ին, երբ Հայաստանում նշվում էր Բանակի օրը։

Մեր երկրների առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների պայմաններում «Հայրենիքի պաշտպան» հասկացությունն ինքնին մեզ համար ձեռք է բերում յուրահատուկ, շատ արդիական իմաստ:
Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհված հերոսների հիշատակին, նրանց, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Նրանց սխրանքները չպետք է մոռացվեն»,- ասել է դեսպան Կոպիրկինը՝ իր ելույթում։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular