ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիան դիտարկում է Իսրայելի դեսպանին արտաքսելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրազիլիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեսպան Դանիել Զոնշեյնին երկրից արտաքսելու հարցը։ Այս մասին հաղորդում է O Globo թերթը։

Նրա տեղեկություններով՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան այս հարցը քննարկել է փետրվարի 19-ին միջազգային հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմի հետ։ Սակայն, ըստ հրապարակման, երկրի ԱԳՆ-ն իսրայելցի դիվանագետի արտաքսումը համարում է «անցանկալի և արմատական» միջոց։

Փետրվարի 18-ին Լուլա դա Սիլվան ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու արդյունքում խաղաղ բնակչության կոտորածն իր բնույթով կարող է համեմատվել հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ։

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը Լուլա դա Սիլվայի խոսքերն անվանել է «լուրջ և ամոթալի» և ասել, որ ինքը և արտգործնախարար Իսրայել Կացը որոշել են անհապաղ կանչել Իսրայելում Բրազիլիայի դեսպանին «խիստ ներկայացման» համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular