ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորենացու փողոցից Սարի Թաղ տանող ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Mitsubishi»-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 21-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցից Սարի Թաղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա. հնարավոր է լինեն արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Վ. Ղ., ծնված 1964 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները. արգելափակված քաղաքացիներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Լ. Հ.-ին մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular