Բայդենը ցանկանում է Նիդերլանդների վարչապետին դարձնել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար․ Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Գրել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինքը՝ Ռյուտեն, չի մեկնաբանում հնարավոր նշանակումը։
Նախօրեին Politico-ն գրել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում է դաշինքի երկրների ղեկավարների մոտավորապես երկու երրորդը։ Նիդեռլանդների վարչապետի աջակցությունն ԱՄՆ նախագահի կողմից էլ ավելի կավելացնի նրա կողմնակիցների թիվը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ից 19-ը, Ռյուտեն ասել, որ սխալ է թույլ տվել, երբ հրապարակավ հետաքրքրություն է հայտնել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար անցած հոկտեմբերին: «Ես չպետք է դա անեի, ուստի որոշեցի այլևս չխոսել այդ մասին»,- ասել է նա:
Նիդեռլանդների զինված ուժերի հրամանատար Օննո Էյխելսհայմը հայտարարել է, որ Մարկ Ռյուտեն, «շատ հավանական է», ստանա գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Ըստ Politico-ի՝ Ռյուտեի հայտը կհաստատվի մինչև ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը։ Politico-ն նշել է, որ դաշինքի գլխավոր քարտուղարի հնարավոր անցումը քննարկել են Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսը։
Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերին։ ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն՝ կազմակերպության անդամ երկրների 31 ղեկավարներից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի թեկնածությունը։
Bloomberg-ը հայտնել է, որ Թուրքիան դեռ չի հաստատել Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Երկիրը ցանկանում է, որ նոր գլխավոր քարտուղարը չեզոքություն երաշխավորի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, որոնց հետ Անկարան տարածքային երկարամյա վեճեր ունի։