ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդ՝ ում ատում էր և պաշտում էր ամբողջ աշխարհը. Օշոի 20 մեջբերումները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Չանդրա Մոհան Ջեյն՝ հոգևոր առաջնորդ և միստիկ, ում չէին սիրում և չէին ընդունում կենդանության օրոք, բայց ով դարձավ շատ հանրաճանաչ և իրոք սիրելի՝ մահվանից հետո: Մարդը՝ ում մասին կգնա խոսքը, լայն լսարանին հայտնի է որպես Օշո: Այդ անունը Չանդրա Ջեյնը կրում էր միայն իր կյանքի վերջին տարում, սակայն հենց այդ անունով են ստորագրված նրա բոլոր զրույցներն ու գրքերը:

Եվ այսպես, ներկայացնում ենք Օշոի 20 մեջբերումները, որոնք օգտակար կլինեն յուրաքանչյուրին:

Ի՞նչ տարբերություն ով է ավելի ուժեղ, ով ավելի գեղեցիկ, ով ավելի հարուստ: Չէ՞ որ վերջին հաշվով նշանակություն ունի միայն այն, թե երջանի՞կ մարդ ես, թե՞ ոչ:

Պատճառները մեր ներսում են, իսկ դրսում միայն արդարացումներ են:

Հիշի՛ր. այն ամենը, ինչ կարելի է գնել փողով՝ արդեն էժանագին է:

Կյանքը քո շուրջը դարձրու գեղեցիկ: Եվ թող յուրաքանչյուր մարդ զգա, որ քեզ հետ հանդիպումը՝ պարգև է:

Մի թույլ տուր, որպեսզի կյանքդ լինի ուղղակի մեռած ծիսակատարություն: Թող լինեն անբացատրելի պահեր: Թող լինեն որոշ խորհրդավոր բաներ, որոնց համար դու չես կարողանա բերել որևէ պատճառ: Թող լինեն որոշ արարքներ, որոնց պատճառով մարդիկ կմտածեն, որ դու մի փոքր խելագար ես:

Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս՝ կնշանակի լինել գեղեցիկ:

Երբ թվում է, որ կյանքում ամեն ինչ փուլ է գալիս, սկսեք մտածել այն մասին, թե ինչ կկառուցեք ազատված վայրում:

Մարդկանց մտերմության աստիճանը որոշվում է լռելու հարմարավետությամբ:

Միայնությունը՝ վիճակ է, երբ դու հիվանդ ես քեզանով, հոգնել ես քեզնից, զզվացրել ինքդ քեզ և դու ցանկանում ես ինչ-որ տեղ գնալ և մատնվել մոռացումի՝ ինչ-որ մեկ ուրիշում:

Երբ դուք մտածում եք, որ խաբում եք ուրիշներին՝ դուք խաբում եք միայն ինքներդ ձեզ:

Եթե դուք չեք կարողանում ասել «ՈՉ»՝ ձեր «ԱՅՈ»-ն ոչ մի իմաստ չունի:

Սիրո իսկական ակնթարթները մնում են չարտահայտված:

Դու չես կարող ավելի քիչ կամ ավելի շատ սիրել, որովհետև դա քանակ չէ: Դա որակ է, որն անչափելի է:

Ամբողջ հոյակապությունը պահի մեջ է, այլ ոչ թե հավերժության:

Դու գտնում ես ուրիշների մեջ միայն այն, ինչ սկզբից գտել ես ինքդ քո մեջ:

Երջանիկ լինելու համար պետք է խիզախ լինել:

Վերջիվերջո մարդն ապրում է միայն նրանով, ինչ իր ներսում է:


Շարունակությունն՝այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular