ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին 112-114 հազար հոգանոց խմբավորում է կենտրոնացրել. Խրենին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին 112-114 հազար հոգանոց հարվածային խմբավորում է կենտրոնացրել։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը «Россия-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբերին սահմանային հատվածում ուկրաինացի զինվորականների թիվը Բելառուսի իշխանությունները գնահատել էին 120 հազար մարդ։

Խրենինը նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում ավելացնել զինված ուժերի քանակը Ուկրաինայի հետ սահմանին: Նրա խոսքով՝ բելառուսական կողմի համար այժմ մեծ վտանգ են ներկայացնում «դիվերսիոն խմբերը»:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր Ուկրաինայի հետ սահմանին հակաահաբեկչական գործողության և դիվերսանտների հայտնաբերման մասին։ Նրա խոսքով՝ նման միջադեպեր գրանցվում են շաբաթը 2-3 անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular