ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում հանդիպել է «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրենի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև 2022 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ձեռք բերված պարտավորություններին՝ կարևորելով փաստաթղթով նախատեսված կետերի ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը։

Նախարար Մկրտչյանն ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը և առաջարկել դիտարկել Հայաստան ժամանող հնդիկների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համապատասխան հարթակի ստեղծման գաղափարը, որը թույլ կտա մի կողմից հավաքագրել Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով ներկայացնել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված հարցերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular