Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor. am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են, գրել է Factor.am-ը՝ հավելելով, որ տեղեկությունը իրենց փոխանցել է ՀՀ բարձրաստիճան աղբյուրը։ Նա նշել է, որ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն վստահեցրել է, որ քաղաքական որոշում կա։
Factor.am-ը նաև ԱԱԾ-ից է հետաքրքրվել ՝ արդյոք ռուս սահմանապահները հեռացվո՞ւմ են օդանավակայանից, հատուկ ծառայությունից փոխանցել են՝ տեղեկություն չունեն։