ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման վերաբերյալ․ Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ շփումներում հստակեցնել մասնակցության հետ կապված իրավիճակը։

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին ասել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցվել է։

Այս հայտարարությունից հետո ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնել էր, որ այդ հարցով հայտ չի եղել Երևանից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular