ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածելի «Mitsubihsi»-ում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները վերջին ամիսներին այնքան շատ զենք, զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ գումարտակ։ Գրել է Shamshyan.com-ը։

Փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը գիշերը ժամը 04։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Բաշինջաղյան փողոցով ընթացող «Mitsubihsi» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր զենքի լինի։

Պարեկները կարճ ժամանակում նշված փողոցի 4-րդ շենքի մոտ հայտնաբերում են ենթադրյալ «Mitsubihsi»-ն ու պարզվում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։

Ավտոմեքենայում գտնվող Երևանի բնակիչներ 23-ամյա Սամվել Մ․-ն և 23-ամյա Հմայակ Դ․-ն ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվում են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ոստիկանություն է տեղափոխվում նաև Հմայակ Դ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։

Արդեն ոստիկանությունում նրանք հայտնում են, որ ավտոմեքենայում ատրճանակ կա։ 



Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի ատրճանակ։  

Մանրամասները` սկզբաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular