ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Նովոչերկասկ քաղաքի բնակիչ Վարդան Խարագյոզյանը փետրվարի 20-ին դարձել է 100 տարեկան: Վետերանին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խարագյոզյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նաև քաղաքի առաջին դեմքերը, վետերանների խորհրդի ներկայացուցիչները, պատանի բանակայիններն ու զինծառայողները: Նովոչերկասկի վարչակազմի ղեկավար Յուրի Լիսենկոն վետերանին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի շնորհավորանքները:

Վարդան Խարագյոզյանը ծնվել է 1924թ. փետրվարի 20-ին Չալթիրում: 1943թ. զորակոչվել է բանակ: 18-ամյա Խարագյոզյանը 273-րդ գումարտակի հետ Բելայա Կալիտվայից անցել է Ստալինգրադ։ Նա երկու անգամ վիրավորվել է, բայց բուժումից հետո ամեն անգամ վերադարձել է ծառայության։ Խարագյոզյանը կռվել է Մերձբալթյան երկրներում, Լեհաստանում, հասել Գերմանիա և մասնակցել Բեռլինի փողոցային մարտերին։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, Իոսիֆ Ստալինի կողմից հուշամեդալներով, հոբելյանական մեդալներով և շնորհակալագրով:

Պատերազմից հետո ապրել է Նովոշախտինսկ քաղաքում։ Վարդան Խարագյոզյանը Նովոչերկասկ է տեղափոխվել 1991 թվականին, որտեղ աշխատանքի է անցել սինթետիկ արտադրանքի գործարանում և աշխատել այնտեղ գրեթե քառորդ դար՝ դառնալով ձեռնարկության վաստակավոր վետերան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular