Կարեն Խաչանովը Դոհայում դուրս է եկել ATP-ի կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏՀայազգի ռուս թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Դոհայում ընթացող ATP-250 մրցաշարում և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովի մրցակից ֆին Էմիլ Ռուսուվուորին հրաժարվել է շարունակել պայքարը, երբ առաջին սեթում հաշիվը 0:3 էր։
Ավելի վաղ մրցաշարում Խաչանովը 6։4, 7։5 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին։ Այս հաղթանակը 250-րդն էր նրա կարիերայում։
Դոհայում ընթացող մրցույթի կիսաեզրափակչում 27-ամյա Խաչանովը կհանդիպի աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի թենիսիստ Ալեքսեյ Պոպիրինի հետ։
Մրցաշարը կավարտվի փետրվարի 24-ին։