ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում մեկնարկել է Գազայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փարիզում Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման բազմակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը։

Բանակցությունների նպատակն է համաձայնության հասնել Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինցի բանտարկյալների փոխանակման, ինչպես նաև Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացին աջակցելու մասին պայմանավորվածությունների շուրջ:  

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը եւ Իսրայելի իշխանությունները մտադիր են զինադադարի հասնել եւ պատրաստ են գնալ զիջումների, սակայն ժամանակը սպառվում է։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, միջնորդները բազմիցս հայտարարել են, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել հակամարտության կողմերի միջև զինադադարի հասնելու համար նախքան մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը, որը սկսվում է մարտի 11-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular