ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրքերը թեժանում են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իրագործել է այդ պահանջը՝ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, եւ Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին հեղաշրջման փորձ է արել Հայաստանում։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արեւմուտքը նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել։

Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ եւ կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արեւմուտքի պլանները Հայաստանում։ Սակայն Մհեր Գրիգորյանին առհասարակ ՔՊ-ում «սվոյ» չեն համարում եւ կարծում են, որ նրան պետք է իրենց թիմակցով փոխարինել, բայց արժանի փոխարինող չեն գտնում։ Հատկապես լարված են Գրիգորյանի եւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները:

ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարեւոր ֆունկցիա է իրականացնում` դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular