ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Լոռիում․ «Վանաձոր»-ի բանտի հարևանությամբ տանը հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել ՀՀ Արդարադատության  նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող տան տանիքում։ Գրել է «Շամշյանը»։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 20 փողոցի 42/1 հասցեի բնակարանում, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արմինե Ա․-ին։

Ըստ Լոռու հրշեջ փրկարարների և տան տիրոջ հայտարարության հրդեհը հնարավոր է առաջացած լինի տան մեջ առկա վառարանի, ծխատար խողովակի ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու պատճառով տանիքում չոր գոմաղբը հիշյալ ծխատարից այրվելու հետևանքով, ինչպես նաև հնարավոր է էլեկտրական հաղորդալարերում կարճ միացում առաջանալու հետևանքով լինի։

Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքի մոտ 54 քառակուսի մետր մակերես, տան առաստաղից՝ 10 քառակուսի մետր։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular