Փարիզում ֆերմերները ներխուժել են գյուղատնտեսական ցուցահանդեսի տաղավար. այնտեղ է եղել Ֆրանսիայի նախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի հարյուր ֆերմերներ, դժգոհելով կառավարության քաղաքականությունից, ներխուժել են Փարիզում գյուղատնտեսական ցուցահանդեսի տաղավար, ուր ժամանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Liberation-ն ու Le Monde-ը հաղորդել են, որ անվտանգության աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ ծեծկռտուք է սկսվել, ոստիկանների ուղղությամբ ձվեր են նետվել։
Ֆրանսիացի ֆերմերները իշխանություններից աջակցություն են պահանջել։
Ցուցարարները քննադատում են իշխանություններին գների բարձրացման, սուբսիդիաների բացակայության և ուկրաինական էժան ներմուծման համար։ Որոշ ֆերմերներ նախօրեին ժամանել են տաղավար և գիշերել են վրաններում ու տրակտորներում։ Ցուցարարները փորձել են գտնել Էմանուել Մակրոնին։ Սակայն բախումները շուտով դադարել են։ Ոստիկանությունը նրանց հրել է դեպի ցուցահանդեսային համալիրի մոտակայքը։