ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մոտ էինք Գվարդիոլային և Մեսսիին թիմ հրավիրելուն․ Խետաֆեի նախագահ

ՍՊՈՐՏ

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը պատմել է, թե ինչպես է ակումբը ժամանակին մոտ եղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային թիմ հրավիրելուն, որն այն ժամանակ մարզում էր «Բարսելոնայի» երկրորդ թիմը:

«Սա այն ժամանակ էր, երբ մենք խաղում էինք եվրոպական մրցաշարերում: Վիճակահանությանը մասնակցում էր Չիկի Բեգիրիստայնը (այդ ժամանակ «Բարսելոնայի» մարզական տնօրենը): Նա ինձ ասաց, որ իրենք մտածում են հաջորդ տարի Լաուդրուպին «Բարսայի» մարզիչ նշանակելու մասին: Ես պատասխանեցի. «Ուրեմն ես թիմ կհրավիրեմ Գվարդիոլային»:

Մինչ դա տեղի կունենար, ես խոսեցի Գվարդիոլայի հետ, նա պատրաստ էր գալ: Նա կհաստատի իմ խոսքերը»,- Տորեսի խոսքերն է մեջբերում COPE-ը:

Բացի այդ, ըստ Տորեսի, «Խետաֆեն» ծրագրել էր վարձակալել կատալոնացիների նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Մենք հանդիպեցինք Ժոան Լապորտայի հետ: Այդ պահին մարզիչը զանգահարեց նրան և ասաց, որ Մեսսին խաղաժամանակ կստանա, քանի որ նրանց խաղացողներից մեկը վնասվածք ունի։ Բայց մենք մոտ էինք»,- նշել է Տորեսը։

Գվարդիոլան «Բարսելոնայի» առաջին թիմը գլխավորել է 2008 թվականի ամռանը։ Նույն մրցաշրջանում կատալոնացիները թրեբլ են նվաճել՝ հաղթելով Լա Լիգայում, Իսպանիայի գավաթիի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular