ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիսում և Էզ Զեյթունում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի Էզ Զեյթուն քաղաքի շրջանում ՀԱՄԱՍ խմբավորման դեմ լայնածավալ գործողություն է իրականացնում՝ հարվածներ  հասցնելով Խան Յունիս քաղաքում պաղեստինցի մարտիկների ուղղությամբ: 

Այս մասին  հայտնում է The Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Էզ Զեյթունում ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ են սպանվել վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգությունների և ավիահարվածների ժամանակ: Այստեղ հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ զենք ու փաստաթղթեր։

Նշվում է, որ Խան Յունիսում ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են ։

Ըստ աղբյուրի՝ ՑԱԽԱԼ-ից հայտնել են, որ լույս շաբաթ գիշերը ինքնաթիռներով և հրետանիով հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման մի քանի թիրախների ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular