ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնն սկսել է ավելի քան 50 քրեական հետաքննություն Ուկրաինային օգնության տրամադրման հետ կապված. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պենտագոնն սկսել է ավելի քան 50 քրեական հետաքննություն Ուկրաինային օգնության տրամադրման հետ կապված, տեղեկացրել է գերատեսչության գլխավոր տեսուչ Ռոբերտ Սթորչը, հայտնել է Bloomberg-ը։

Հինգշաբթի կայացած ճեպազրույցում գլխավոր տեսուչ Ռոբերտ Սթորչն ասել է, որ տարբեր փուլերում գտնվող հետաքննություններն ուսումնասիրում են «խարդախությունները արտադրանքի գնման, նենգափոխման, հափշտակման, խարդախության կամ կոռուպցիայի, ինչպես նաեւ միջոցների արտահոսքի հետ կապված»։

«Մենք չենք հաստատել ոչ մի նման մեղադրանք, թեեւ ապագայում իրավիճակը կարող է փոխվել»,- ասել է նա։

 

Նա ավելացրել է, որ ժամանակի ընթացքում հետաքննություններն, ամենայն հավանականությամբ, կավելանան, «հաշվի առնելով Ուկրաինա ուղարկվող օգնության քանակն ու արագությունը»։

Սթորչը տեղեկացրել է, որ ներկա պահին հաշվեքննիչները հայտնաբերել են «բացթողումներ» Կիեւին օգնության մատակարարումներում, հաշվեքննիչների հայտնաբերած օրինակներից մեկը Լեհաստանով Ուկրաինա ուղարկված բեռների թերի հայտարարագրերն են։

Այնուամենայնիվ, Սթորչի խոսքով, Պենտագոնը ընդհանուր առմամբ «լավ է արձագանքել» Ուկրաինայի ռազմական օգնության պահանջմունքներին՝ նշելով, որ գործակալությունը «ճկունություն է ցուցաբերում» ուսուցանման եւ մատակարարման առաքելության կատարման համար՝ նախքան Ուկրաինան կստանա սարքավորումների մեծ մասը։

Bloomberg-ի տվյալներով՝ ավելի քան 200 մարդ հետեւում է Ուկրաինա օգնության առաքմանը, եւ Սթորչի օֆիսը նախատեսում է ավելացնել երկրի ներսում աշխատող աշխատակիցների թիվը։

Տեղեկացվել է, որ ստուգումներից մեկը, որը ներկայում Պենտագոնը կատարում է, կենտրոնացած է 155 միլիմետրանոց հրետանային արկերի եւ այն բանի վրա, թե արդյոք հավասարակշռել է Միացյալ Նահանգները Ուկրաինայի զինամթերքի պահանջմունքը իր սեփական պահուստների, ուսումնական եւ օպերատիվ նպատակների հետ։

Պենտագոնը, պետդեպարտամենտը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը միասին գլխավորում են դաշնային կառավարության վերահսկողությունը մոտ 113 մլրդ դոլարի օգնության հարցում, որը նախատեսված է Ուկրաինայի համար «Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակում։ Դա ամերիկյան նախաձեռնություն է, որն սկսվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ ՆԱՏՕ երկրների պաշտպանության ամրապնդման համար։

Bloomberg-ի տեղեկացմամբ՝ հաշվեքննման նման գործընթաց իրականացվել է Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմների ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular