ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վերահաստատել է՝ տիեզերքում միջուկային զենք չի տեղակայի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տիեզերքում միջուկային զենքի տեղակայումը նպատակահարմար չէ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Տիեզերական տարածությունում միջուկային զենքի առկայությունը նպատակահարմար չէ՝ բոլոր տեսանկյուններից։ Այդ միջավայրը հարմար չէ նմանատիպ զենքի տեղակայման համար։ Սա կամայական որոշումների տեղ չի, ամեն ինչ բխում է ռազմական ու ռազմատեխնիկական նպատակահարմարությունից»,- ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, գրել էին, թե Ռուսաստանը մտադիր է տիեզերքում միջուկային զենք տեղակայել, ինչն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է։   ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս հրապարակումները որակել էր Սպիտակ տան հերթական հնարք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել էր․ «Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է տիեզերքում միջուկային զենքի տեղակայմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular