ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում ընկերը «Բարսելոնայի» պարտության կապակցությամբ ծաղկեպսակ է ուղարկել ընկերոջը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումից հետո համացանցում տարածվել է Երեւանում արված հետեւյալ լուսանկարը:

Երեկ՝ ապրիլի 11-ին, կատալոնցիները դժգույն խաղ ցուցադրեցին եւ «Ծեր սինյորային» պարտվեցին 3:0 հաշվով, ինչը մեծապես պակասեցրեց կիսաեզրափակիչ դուրս գալու նրանց հնարավորությունները:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ծաղկեպսակը «Յուվենտուսի» երկրպագուներից մեկի կատակն է ընկերոջը, որը «Բարսելոնայի» երկրպագու է:

Ծաղկեպսակի վրա գրված է. «Օղորմի Բարսելոնա»:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 1-ին անգամը չէ, որ «Բարսան» նման ծանր իրավիճակում է հայտնվում: 1/8 եզրափակչի 1-ին խաղում կատալոնցիները կրկին վատ խաղ ցուցադրեցին եւ 4:0 հաշվով պարտվեցին «ՊՍԺ»-ին, սակայն պատասխան խաղում պատմական իրադարձություն տեղի ունեցավ: «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց 6:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչ դուրս եկավ: Պատմության մեջ դեռ ոչ մի թիմի չէր հաջողվել ետ բերել 4 գնդակի տարբերությունը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 19-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular