ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ին նույն օրը պատասխանել ենք․ Ղազարյան

ՎԻԴԵՈ

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք. հարցում ենք արել, պատասխանել ենք և չենք ուշացրել: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ Ռուսաստանը հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող և միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեց Բաքվին:

Նրա խոսքով՝ դա ընթացակարգ է, որից հայկական կողմը չի շեղվել: 

«Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք՝ իրականում նա մեր կողմից հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ: Բոլոր անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ՝ իրենք: Մենք նույն օրը ստացել ու անմիջապես պատասխանել ենք»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular