ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Զելենսկին գա՝ կընդունենք, էլ ՌԴ-ի ճորտը չենք, անգամ պաշտպանության նախարարին էին իրենք նշանակում. Գագիկ Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորն ասաց․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում են, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

Դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց այդ պնդումը․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքը եկել է Ռուսաստանից։ Այնպես որ՝ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ այնտեղից»։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ Հայաստանն այլևս չի ուզում ՌԴ-ի ճորտի կարգավիճակով ապրել, ուզում են դառնալ անկախ երկիր։

«Որ ում հետ ցանկանանք այդ երկրների հետ էլ ռազմատեխնիկական և այլ պայմանագրեր կնքենք և այլն։ Մենք անկախ չենք եղել, ՌԴ-ից ենք կախված եղել։ ՌԴ-ն էր մեզ ամեն ինչ թելադրում՝ որ երկրի հետ հանդիպենք, որի հետ չշփվենք, իրենք էին որոշում՝ մեր երկրում ով պետք է լինի նախագահ, ովքեր պետք է նշանակվեն նախարարներ։ Պաշտպանության նախարարը նշանակվել է ՌԴ-ի «դաբրոյով»»,- նշեց Մելքոնյանը։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Զելնսկին այցելելու է Հայաստան և Բաքու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular