Մոսկվայում կայացել է Մոսկվայի հայկական թատրոնի «Զվարճասերը» տիկնիկային ներկայացման ցուցադրությունը
ՄՇԱԿՈՒՅԹ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում պատանի հանդիսատեսի և նրանց ծնողների համար տեղի է ունեցել Մոսկվայի հայկական թատրոնի «Զվարճասերը» տիկնիկային ներկայացման ցուցադրությունը՝ նվիրված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 155-ամյակին: Այս մասին հայտնում է դեսպանատան տելեգրամյան ալիքը։
Ներկայացումը աղքատ կոշիկի մասին է, որը նույնիսկ ամենադժվար իրավիճակներում միշտ զվարճանալու առիթ է գտնում: Բեմադրությունը ամբողջացվել է ազգային կոլորիտով՝ ավանդույթներով, սովորույթներով, կենցաղով ու բարքերով, հայ ժողովրդական իմաստությամբ և ուղեկցվում է հայ էթնոերաժշտությամբ։


- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram