ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան շատ են իշխանությունները համակարգային կոռուպցիայի վերացման մասին խոսում, այնքան հաճախակի են նման դրսևորումները ջրի երես դուրս գալիս: Ընդ որում, ոչ միայն լրատվամիջոցներում: Նույնիսկ համապատասխան մարմինների ստուգումներն են ի հայտ բերում ահռելի խնդիրներ: Եվ սա, կրկնենք, զուտ պաշտոնական բացահայտումներն են: Դժվար չէ պատկերացնել, թե գլոբալ առումով ինչ է կատարվում:

Ի մասնավորի, մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակվեց, որ ենթակառուցվածքների զարգացման նպատակով սուբվենցիոն ծրագրերի մասով ֆինանսների նախարարության կողմից ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզի 5 համայնքում, և միայն Բաղրամյանի համայնքապետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել: Արաքս, Խոյ, Մեծամոր և Փարաքար համայնքներում իրականացված շինարարական ծրագրերում արձանագրվել են ֆինանսական խախտումներ՝ պետական ու համայնքային բյուջեներին հասցնելով շուրջ 56, 5 մլն դրամի վնաս, ինչից վերականգնման է ենթակա մոտ 28 մլն դրամը:

Ուշագրավ է, որ գումարային տեսանկյունից ամենախոշոր խախտումներն արձանագրվել են Փարաքարի համայնքապետարանում: Ստուգման ենթարկված 4 սուբվենցիոն ծրագրերի գծով արձանագրվել են շուրջ 37 մլն դրամի խախտումներ, որը փաստացի կազմում է նշյալ համայնքներում հայտնաբերված խախտումների մոտ 65 տոկոսը: Մեծամորում ստուգման ենթարկված 6 ծրագրի գծով արձանագրվել են մոտ 11 մլն դրամի խախտումներ, Արաքսի համայնքապետարանում՝ 4 ծրագրի գծով մոտ 7 մլն դրամի, Խոյի համայնքապետարանում՝ 1,6 մլն դրամի խախտումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular