ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունեմ՝ մինչև հաջորդ երկուշաբթի Գազայում կլինի հրադադար. Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև մարտի 4-ը։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 40 պատանդի ազատ արձակման շուրջ բանակցություններում առաջընթացի մասին՝ վեցշաբաթյա հրադադարի և պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից ազատելու դիմաց:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդականս (Ջեյք Սալիվան - Խմբ.) ինձ ասաց, որ մենք մոտ ենք: Մենք մոտ ենք, բայց դա դեռ չի արվել: Եվ ես հույս ունեմ, որ մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար»,- ասել է Ջո Բայդենը՝ ի պատասխան հրադադարի բանակցությունների արդյունքների մասին հարցին։ Այս մասին գրում է CNN-ը:

Փետրվարի սկզբին Փարիզում Իսրայելի ներկայացուցիչները և միջնորդներ Եգիպտոսը, Քաթարը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են հրադադարի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի շուրջ, որը ներառում է մի քանի փուլ՝ պաղեստինցի գերիների փոխանակում իսրայելցի պատանդների հետ և երկարաժամկետ զինադադար՝ առանց պատերազմի ավարտի պարտավորությունների: Ավելի ուշ Axios-ը հայտնել է, որ Իսրայելը զգալի զիջումների է գնացել շրջանակային համաձայնագրի նախագծում։ Պորտալի տվյալներով՝ այս մասին Ջո Բայդենին հեռախոսազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular