ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ընտանեկան թերթի հրապարակած լուրը մի քանի ժամ անց ջնջված էր․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ․

«Այսօր մի աննախադեպ բան եղավ, որը ես կանվանեմ անպատասխանատվություն և արհամարանք։ Այսօր Փաշինյանի ընտանեկան թերթը, որը հասկանալի է՝ առավել տեղեկացված է և հավաստի աղբյուրներով, հրապարակում է մի լուր, թե՝ «ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստանն ու Ֆրանսիան համաձայնութուն են կնքել հետախուզական տվյալներ փոխանակելու, ու հատկապես՝ Հայաստանը ֆրանսիական կողմին է փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի մասին հետախուզական տվյալներ»»։

Ըստ Մանուկյանի՝ սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել․

«Հետո հասկացել են ու մի քանի ժամ անց լուրը արդեն ջնջված էր, բայց այն արդեն վանդակից դուրս էր թռչել»,- իր խոսքում նման տեղեկատվություն փոխանցեց նա։

Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթի ավարտին նաև անդրադարձ կատարեց արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենքի նախագծին․

«Փաշինյանի ուշքն ու միտքը սեփական ժողովրդից հարկ քերելու մեջ է, մատ թափ տալն է։ Ամբողջ կյանքում արտագնա աշխատանքի մեկնած Գեղարքունիքի մարզպետը, որ առաջին պաշտոնը ստացել է 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, հիմա մարզպետ է դարձել՝ մատ է թափ տալիս սեփական ժողովրդի վրա»,- ասաց նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular