ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Սևան ավտոճանապարհի բեռնատարը բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 27-ին, ժամը 22:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանա¬պարհի 47-րդ կմ-ին «Volvo» մակնիշի կցորդիչով  բեռնատարը (վարորդ` Մ. Մ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել` մասամբ փակելով ճանապարհի երթևեկությունը. առկա է վառելիքի արտահոսք: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը. սահմանվել է հերթապահություն:

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular